Դեպի Թեղենիս

Հոկտեմբերի 9-ին մենք մի խումբ սովորողներով գնում էին Թեղենիս: Երևանից 40 րոպե է տևում: Բոլորս անհամբեր սպասում էինք թե երբ եք տեղ հասնլու: Տեղ հասնելուն պես մենք հանեցինք մեր ուտելիքները և սկսեցինք ուտել: Հետո գնացինք, որ բարձրանանք վանքը: Մենք գնում էինք անտռի միջով: Այնպես հետաքրքիր էր: Ինձ ավելի ինքնուրույն զգացի: Խիտ անտառներից հետո գնացինք նորմալ ճանապարհով: Ճանապարհը երկար էր, բայց ես չհոգնեցի: Ճնապարհին հանդիպեցինք մրջունի բնի: Ես միանգամից հիշեցի ՛՛Չիկարելիի արկածները՛՛ պատմվածքը: Այնտեղ մի տղա քանդում է մրջունի բույնը և գնալով փոքրանում է և դառնում ճկույթի չափ, իսկ հետո… լավ չշեղվենք թեմաից: հետո արդեն տեսանք արջի կեղտ, որը բոլորի ուշադրությունը գրավել էր: հետո տեսանք վայրի խնձորներ և տանձեր, որոնք դեռ դառն էին: Երբ հասանք վանք: Այնտեղ բոլորը փնտրում էին մի սիրմարագ, դա իհարկե քար էր: Վանքում կային հանգչած մոմեր: Ես նույնպես լիքը մոմեր վառեցի, բայց քամին անընդատ հանգցնում էր: Այնտեղ կա նաև վերևում մի տեղ, որտեղ քարեր էինք նետում և երազանք պահում: Ես այդտեղ 3 անգամ արդեն լինում եմ, և ամեն անգամ տարբեր տպավորություններ եմ ունենում: Ինձ շատ դուր եկավ Թեղենիսը և ես շատ ուրախ եմ, որ գնացի: