Խորհրդարանական արտահերթ ընտրություններ

Երկրորդ անգամ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանում կքննարկվի այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։

Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել՝ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար։

Continue reading

Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ

Քննարկման թեման՝ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի ընտրանի՝

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

«Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը:

Continue reading

Ապրիլի 26-30

Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»

Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամենից շատ հնչող հարցը՝ մեզ ի՞նչ է տալու ըստ էության ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Մեծ հաշվով մեզ բացի բարոյական և հոգեբանական տեսանկյունից այս պահին ոչինչ չի տալիս։ Բայց ոչինչ ասվածն էլ այդքան տեղին չեմ համարում։ Ավելի հեռնկարային եթե վերցնենք, ապա ԱՄՆ-ն հետո ի՞նչ պետք է անի, որպեսզի զսպի Թուրքիային, կամ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, որպեսզի Հայաստանը չգայթակղվի Արևմուտքով։

Continue reading

Ապրիլի 12-16

Թեման՝  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ 20․ 06․ 2020

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետը։

Continue reading

Ապրիլի 5-9

ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Continue reading

Դեսպան Տ. Բալայանի հարցազրույցը Elsevier Weekblad շաբաթաթերթին

Տիգրան Բալալյանը հարցազրույցում պատասխանել է մի քանի հարցի:

6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ

1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞:

Դեսպան Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»: 

Continue reading

Մարտի 15-19

ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

Continue reading

Մարտի 9-12

ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Continue reading

Մարտի 1-5

ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները

1. Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
2. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:
3. Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Continue reading

Փետրվարի 15-19

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.

Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:

Continue reading