Վանի թագավորության կառուցակարգը

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։

Continue reading

Փետրվարի 8-12

Առաջադրանք.
 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն)։

Continue reading

Դեկտեմբերի 7-11

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ դիտելով և լսելով Աշոտ Բլեյանի հետևյալ հեռուստաելույթները՝
Մենք լուրջ չէինք մոտենում ոչ մեր անկախությանը, ոչ մեր հաղթանակին
Եկել է պատրանքին, հավերժական կռվին վերջ դնելու, և հաշտության ու համակեցության ժամանակը

Առաջադրանք.
-Դիտելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը, նաև ձևակերպե՛ք առաջացած հարցերը.

Պատերազմի հարցը դեռևս քննարկում է, մի կողմը ասում է, որ սխալ էր ստորագրել թուղթը, իսկ մյուս կողմը ասում է, որ ճիշտ է: Ես կարծում եմ, որ և՛ նախկին և՛ ներկա իշխանություններն էին մեղավոր այս ամենում: Հիմա նախկին իշխանությունը հաղթող է դուրս եկել ըստ Տիար Բլեյանի իսկ ներկաները պարտվող: Ըստ իս պետք էր ավելի շուտ լրջանալ և ռեալ նայել իրականությանը: Իսկ իշխանության սխալը այն է եղել, որ այսքան ժամանակ ստել են մեզ, և ասել, որ հաղթում ենք: Սակայն պարտվեցինք, բայց սա դեռ վերջը չէ և ես հավատում եմ, որ մենք դեռ հետ կբերենք մեր հողերը:

Նոյեմբերի 9-13

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 5. Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը /Հասարակագիտություն, 11-րդ դասարան, էջ 157-160/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի հանրապետության կառավարման ձևը:

Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։

Continue reading

Հոկտեմբերի 12-16

Հոկտեմբերի 12-16
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
1. Փորձե՛ք գնահատել ՀՀ  պետական իշխանության  գործունեությունը: Ի՞նչ եք կարծում, վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության շրջանում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Այս պահին այո, քանի որ բոլորս հավատում ենք, որ հաղթելու ենք պատերազմում: Այս 2 տարիների ընթացքում ժողովուրդը լիովին հավատում է մեր այօրվա իշխանություններին: Եթե իշխանությունը հարգանք և վստահություն չունենար մեր հասարակության շրջանում, ապա ժողովուրդը այսօր չէր լինի իշխանության հավատարիմ հետևորդը: Դեռ հեղափոխության օրերից ժողովուրդը վստահել է իր հաղթանակին, և պետությունը տվել է ապահով քաղաքական ուժերին:

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Պետություն: Պետության առաջացումը, նրա էությունը, կառուցվածքը և գործառույթները /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
1. Տվե՛ք պետության սահմանումը

Պետությունը դա որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։ Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո:

Continue reading

Պետությունը հասարակության քաղաքական համակարգում

Սահմանե՛ք «Քաղաքականություն» հասկացությունը:

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  •  Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ ։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար :


– Ի՞նչ է պետությունը: Փորձե՛ք սահմանել:

Պետությունը որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետն է:


– Սահմանե՛ք «Իշխանություն» հասկացությունը:

Իշխանությունը հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ 


– Փորձե՛ք սահմանել «Պետական իշխանություն» հասկացությունը:
– Ի՞նչ գիտեք մեր պետության և իշխանության մասին: Փորձե՛ք գրել: