Վանո Սիրադեղյան «Գառ-ախպերիկ»

Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» ստեղծագործության մեջ, ներկայացվում է գառնուկի կյանքը, որը վերջացավ հենց այն պահին, երբ նա սկսեց ապրել մարդկանց հետ: Ամբողջ աշխարհում կան կենդանաբանական այգիներ և շատ կենդանիների պահպանության կազմակերպություններ, որոնք կենդանիներին պահում են ու  սովորեցնում ապրել, այսինքն կարելի է կենդանիներին պահել մարդկանց մոտ, բայց ոչ՝ մարդկանց սովորեցնելով, երբ նրանց բաց են թողնում, նրանք ապրում այնպես, ինչպես վայրի կենդանիները: Մարդը նույնպես չի կարող ապրել այնտեղ, որտեղ նրան հարազատ ոչինչ չկա, նա սովոր է այլ կերպ ապրել, եթե նրան ոչ ոք չօգնի, նա կարժանանա գառնուկի ճակատագրին:

Աղբյուրը

Վանո Սիրադեղյան «Սիրո տարիք»

Պատմվածքը մի տղայի մասին էր, ով պիտի կռիվ աներ իր սիրած աղջկա համար: Սակայն նրա թիկունքին ոչ ոք չկար: Ես կարծում եմ, չկա սիրելու տարիք: Սիրելու տարիքը 14-18 տարեկանում է ու ամեն գնով պետք է պաշտպանել սիրած էակին, անկախ հանգամանքներից:

«Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։ Ինձ դուր եկավ այս հատվածը: Տղան ուներ նպատակ, սակայն հոգու խորքում գիտեր, որ միայնակ է, բայց կարևոր է ուժը, ոչ թե քանակը:

Continue reading

Վանո Սիրադեղյանի մասին

Վանո Սիրադեղյան. «Շատ չհամարվի» | Aniarc

Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման առաջնորդներից: Continue reading

5 ժամանակակից քանդակներ

1. Jeff Koons

Jeff Koons

Jeff Koons-ը, որը գտնվում է Ուոլ Սթրիթում նախկին վաճառող, ժամանակակից արվեստի ամենավիճահարույց դեմքերից մեկն է: Այս հակասությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նա չի ստեղծում իր սեփական գործերը, փոխարենը նա ունի ավելի քան 100 օգնականների թիմ, որոնք գիտակցում են «հանճարեղ արարչի գաղափարները»: Նա նաև իր սերնդի ամենաթանկ նկարիչներից է:

Continue reading

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքներ

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքներ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկա

Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։ Continue reading

Օսկար Ուայլդ «Դատաստանի տունը»

Դատաստանի տանը մարդը մերկ կանգնած էր Աստծու առջև: Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Եվ Մարդը ասաց. «Չես կարող»: Աստված հարցրեց. «Ինչու՞ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել»: «Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը: Աստված ասաց մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, ուրեմն Դրախտ պիտի ուղարկեմ: Եվ մարդը ասաց. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչու՞ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:
Կարծում եմ, մարդը այն էկան է, որ միշտ ինչ-որ բանից դժգոհ է:

Աղբյուրը

Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Այս կյանքում անհնար է մաքուր ապրել՝ առանց ոչ մի պատվիրան խախտելու: Մի ծերունի կար, ով դեմ էր, որ աստված աշխատելու դիմաց ներեր մեղավորներին: Ծերունին ասաց, որ եթե նախորոք զգուշացրած լինեին, կյանքը դատարկ տեղը չէր ծախսի:
Ես կարծում եմ, որ այս կյանքը պետք է վայելել: Թեկուզ սխալներ անես, բայց այդ պահին կզգաս, որ դու երջանիկ ես: Ի՞նչ իմաստ կա, ոչ մի արկած չունենալուն, եթե կարող ես ունենալ ու ուրախ լինել:

Աղբյուրը

Վարդգես Պետրոսյան «Կինը, որին ես այլևս չհանդիպեցի…»

Պատմվածքը երկու անծանոթների մասին էր, ովքեր ամեն օր իրար տեսնում էին տրոլեյբուսի կանգառում, բայց իրար հետ չէին խոսում իրար հետ: Սակայն մի օր նրանք տրոլեյբուսի մեջ ծանոթացան և դրանից հետո ամեն օր սկսեցին իրար հետ խոսել: Այսպես նրանք ամեն օր խոսում էին միմյանց հետ: Կինը նրան պատմեց իր ամուսնու մասին, ով մի աններելի արարք էր գործել ու դրանից հետո լքել իրեն ու երեխային

Թվում էր, թե ամեն ինչ լավ էր, սակայն մի անգամ կինը չեկավ կանգառ: Տղան մտածեց, թե ուշացել է, կամ ամուսնուն է ինչ-որ բան պատահել: Բայց այդ օրից սկսած՝ նա հիվանդոտ զգուշությամբ սկսեց նայել իր կողքով անցնող կամ իր կողքին նստած անծանոթ մարդկանց։ Ի՞ նչ իմանաս, նրանցից ամեն մեկն ինչքան լույսեր ունի հոգու լուսամփոփի տակ, ի՞ նչ իմանաս՝ նրանցից ամեն մեկն ինչպիսի դժվար խիզախությամբ է ապրում իր կյանքի օրը։

Աղբյուրը

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Նար- Դոսի «Ագահության սկիզբը» Ադամի և մի անծանոթ մարդու մասին էր: Քանի որ նրանց Աստված վռնդել էր դրախտից, նրանք պետք է ինքնուրույն սնունդ հայթհայթեին: Ադամը գութան կառուցեց, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել: Ադամը տեսնելով որ երկրի վրա ամեն բան կա սկսեց ուրախանալ: Continue reading