Գունանկար-գծանկարի ցուցահանդես

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  • Ավագ դպրոցի 2021-22 թթ․ շրջանավարտեները ներկայացնում են
  • Գունանկար-գծանկարի ցուցահանդես «Ցտեսություն» նախագիծ
  • Օրը՝ Մայիսի 31
  • Վայրը՝  Հյուսիսային դպրոց
  • Դասվանդողներ՝ Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան

Աննա Իսախանյան 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  • Ավագ դպրոցի շրջանավարտ
  • ՈՒսումնական տարիներ 2010-2022

Ցուցահանդեսներ՝

  • Գեղարվեստական արդյունք-2022
  • <<Ձոն>>-2021
  • Գույն-գիծ-մինիմալիզմ-2021
  • Գույն և պլաստիկա-2020
  • Արտմիջավայր-2020
  • Ինքնաբացահայտում/ներկայություն-2019

Դասվանդողներ՝

  • Գծանկար՝ Գագիկ Չարչյան
  • Գունանկար՝ Կարեն Մկրտչյան

Ես Աննա Իսախանյանն եմ՝ շրջանավարտ։ Դեռ փոքրուց սիրել եմ նկարչությունը և ապագայում տեսնում էի ինձ դրա մեջ։ Տեղափոխվելով Միջին դպրոց, ընտրեցի գծանկար և գունանկար։ Ընկեր Կարենի և ընկեր Գագիկի շնորհիվ մեծ առաջընթաց ունեցա այս տարիների ընթացքում։ Իհարկե կարող էի ավելին անել, բայց ծուլությունս խանգարեց։ Նկարչությունը նաև ուշադրության խնդիր է, և պետք է բավականաչափ ուշադիր լինել։
Շատ ուրախ էի աշխատել նման հզոր մասնագետների հետ, բայց և այնպես տխուր եմ, որ ավարտում եմ դպրոցս։

Ես եմ

Ես եմ՝ Աննա Իսախանյանը։ Կյանքիս լավագույն տարիները անցկացրել եմ կրթահամալիրում։ Առաջին դասարանից Արևելյան դպրոցում էի, դեռ այն ժամանակ կոչվում էր Նոր դպրոց։
Առաջին օրս այսօրվա պես հիշում եմ, գնացել էի ծանոթանալու նոր դասարանիս հետ։

Շատ լավ հիշողություններ ունեմ Արևելյան դպրոցի հետ կապված։ Հիշում եմ՝ դասերի վերջում իջնում էինք ներքին բակ, խաղում բռնոցի, պարան, ծառերի վրա էինք բարձրանում ու ցոգոլ քաղում։ Իհարկե տիկին Զոյան բարկանում էր մեզ վրա, սակայն մենք չէինք լսում։

Continue reading

Հաշվետվություն

Այս ուսումնական տարին ևս սկսեցինք քովիդով: Տարին ինձ համար յուրահատուկ էր, քանի որ ավարտում եմ դպրոցս:  

Տարին սկսեցի շատ լավ: Տիկին Ելենայի հետ գնացի Պարույր Սևակի տուն-թանգարան: 

Հայոց լեզու և Գրակականություն առարակայից ամրապնդեցի գիտելիքներս, մասնակցեցի ֆլեշմոբերի, կատարեցի նախագծեր, քննական թեստեր և այլն: 

Continue reading

Հաշվետվություն Գրկ․ և Հայոց լեզու

Նախորդ ուսումնական տարին ավարտվեց թագավարակով, և մենք հույս ունեինք, որ այս տարին կսկսվի առանց դրա, բայց ավաղ։
Այս ուսումնական տարին սկսվեց ևս թագավարակով, սակայն շատ հետարքիր անցավ։ Այս տարի կատարել եմ թարգմանական աշխատանքներ, կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծեր, քերականական աշխատանքներև այլն։

Հաջողված նախագծերից է Կոմիտասյան օրերը, որի ժամանակ հավաքել եմ Կոմիտասի մասին տեղեկություններ, վերլուծել եմ հոդվածներ, ֆիլմեր և այլն։

Հավաքել եմ Իսահակյանի ուսումնական մեդիափաթեթ, որի մեջ ներառել եմ վերլուծություններ, Իսահակյանի կյանքից դեպքեր, վիրտուալ թանգարան:

Կարդում ենք Տերյան մեդիափաթեթում կարող եք տեսնել Տերյանական բառարան, մեծերը Տերյանի մասին, նրա բանաստեղծությունների վերլուծությունները և այլն:

Continue reading

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Այս ճամբարի ընթացքում Հայոց լեզու Գրկ. առարկայից մասնակցել եմ Կարդում ենք արևմտահայերեն և թարգմանական նախագծերին: Անգլերենից մասնակցում եմ the ppl who inspire me նախագծին, որը դեռևս ընթացքի մեջ է: Նկարչությունից աշխատել եմ մինիմալիզ նախագծի վրա, որի ցուցահանդեսը շուտով կլինի: Այս տարվա ճամբարը անցավ շատ բովանդակալից և հետաքրքիր:

Առաջին ուս. տարվա հաշվետվություն

Արդեն 11 տարի է սովորում եմ ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրում: Ավագ դպրոցում ընտրել եմ 3 հիմնական առարկա գունանկար, գծանկար և կար ու ձև: Ապագայում ցանկանում եմ դառնալ դիզայներ ուստի ամեն բան անում եմ ուզածիս հասնելու համար: Այս տարին սկսել եմ շատ լավ, ծանոթացել եմ շատ մարկանց հետ, մասնակցել եմ շատ նախագծերի, ֆլեշմոբերի: Գնացել եմ ճամփորդության դեպի Սյունիք: Հուսով եմ այսպիսի հետաքրքրությամբ էլ կավարտեմ այս տարին:

Continue reading

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԿ.

Այս ուսումնական շրջանը սկսվեց քովիդով: Սկզբում դասերը սկսվեցին սեպտեմբերի 15-ից: Առաջին շաբաթվա մեջ արդեն հասցրեցի գնալ ճամփորդության: Այնուհետև հոկտեմբեր ամսվանից քովիդի պատճառով անցանք հեռավար ուսուցման, չնայած բոլոր դպրոցները արձակուրդ էին: Հեռավար ուսուցումը ըստ իս շատ կարևոր էր: Այս տարի Հայոց լեզու, Գրականություն առարկաներից մասնակցել եմ հայոց լեզվի ֆլեշմոբերին, մի շարրք նախագծերի և կատարել եմ քերականական աշխատանքերտնային առաջադրանքներ: Իսկ այստեղ կարող եք տեսնել Հայոց լեզվի և Գրականության մնացած առաջադրանքները:

Նախագծեր

Իսահակյանական օրեր

Իմ Կոմիտասը

Մուշեղ Գալշոյան

Սասնա ծռեր

Գրաբար

Սեբաստացու օրեր

Ընթերցողական նախագիծ

Ես կարողանում եմ

Օրագիր հաշվետվություն 

Ես Աննա Իսախանյանն եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Այս տարի կատարել եմ մի շարք հանձնարարություններ Հայոց լեզու և Գրականություն առարկայից: Սովորել եմ ինձ հետաքրքող լեզուներ, մասնակցել եմ հետաքրքիր նախագծերի, ճամփորդությունների ուսուցիչներիս հետ։ Continue reading