Թե ինչու են Փորսուղն ու Աղվեսը գետնաորջում ապրում

Պատմում են, թե մի ժամանակ գազաններն ու անասունները անպոչ են եղել: Միայն գազանների արքա առյուծն է պոչ ունեցել:

Անպոչ ապրելը շատ էր դժվար: Ձմռանը դեռ մի կերպ ապրում էին, բայց հենց ամառը գալիս էր ճանճ ու մժեղից փրկություն չկար:Ինչքան էլ օգնություն էին կանչում, միևնույն է օգնող չկար:

Իմացավ այդ մասին գազանների արքան և հրամայեց,որ բոլորը գան ու իրենից պոչ ստանան: Թագավորի սուրհանդակները թռան աշխարհի չորս կողմը՝ գազաններին կանչելու: Փող փչեցին, թմբուկ զարկեցին, բոլորին արթնացրին: Բոլորին ասեցին, բացի արջից: Շատ փնտրեցին, վերջապես նրան գտան որջում քնած:  Հրմշտելով արթնացրեցին և հրամայեցին, որ շտապ գնա ու պոչ ստանա:  բայց արջը չէր շտապում, իրեն համար հանգիստ քայլում էր: Չորս կողմն էր նայում, մեղր էր փնտրում:  Ահա ծառի վրա մի փչակ տեսավ,- Մինչև թագավորին հասնեմ, պետք է ուժ հավաքեմ: Բարձրացավ ծառը, մեջը լիքը մեղր էր: Ուրախությունից մռթմռթալով սկսեց թաթերով մեղր հանել ու ագահ-ագահ ուտել: Կերավ կշտացավ, տեսավ մեղրի մեջ կորել է,- Ես տեսքով ոնց երևամ արքային,: Մտավ գետը, լողացավ ու պառկեց քնեց:

Այդ ընթացքում գաղանները հավաքվում էին արքայի մոտ: Առաջինը վազեց եկավ աղվեսը: Տեսավ տարբեր պոչեր, գլուխ տվեց արքային ու ասաց.

-Պայծառափայլ արքադ իմ, առաջինը ես արձագանքեցի քո հրամանին, թույլ տուր ինձ ընտրել իմ ուզած պոչը:

Է՜, առյուծի համար մեկ էր ինչ պոչ կտաչ աղվեսին:

-Լավ, ընտրիր որն ուզում ես:

Խորամանկ աղվեսը ընտրեց ամենագեղեցիկ ու երկար պոչը:

Աղվեսից հետո եկավ սկյուռը, նա էլ իր համար ընտրեց գեղեցիկ պոչ, հետո կզաքիսը, փորսուղը և մյուս կենդանիները: Վերջինը վազեց եկավ նապաստակը:

-Ուր էիր, միայն մի պստլիկ պոչ է մնացել,-ասաց առյուծը:

-Ինձ դա էլ է հերիք

Բոլորին պոչ բաժանելուց հետո արքան գնաց քնելու:

Արդեն օրը մթնում էր, նոր միայն արջը քնից արթնացավ ու հիշեց, որ արքայի մոտ պետք է շտապեր: Հասավ պալատ, բայց ոչ պոչ էր մնացել, ոչ էլ որևէ գազան:

Չարացած ետ դարձավ դեպի իր անտառը: Մեկ էլճամփին տեսավ փորսուղին նստած իր պոչով հիանալիս:

-Լսիր, փորսուղ, պոչն ինչիդ է պետք, տուր ինձ:

-Ինչ ես ասում արջ ախպեր, ինչպես կարող եմ այս սիրուն պոչը քեզ տալ,-ասաց փորսուղը:

-Խաթրով չտաս, զոռով կվերցնեմ,- ասաց արջը թաթը դրեց փորսուղի վրա:

Չե՜մ տա,- ճչաց նա ու փախավ:

Արջի թաթի տակ մի կտոր փորսուղի պոչից մնաց, պոչը կպցրեց իրեն ու գնաց մնացած մեղրը ուտելու:

Իսկ փորսուղը հանգիստ չուներ, իրեն թվում էր, թե արջը ուր որ էկգա ու իր պոչը կտանի: Ու գետնի մեջ մի մեծ բույն փորեց ու այնտեղ էլ ապրեց: Վերքը լավացավ, բայց տեղը մի բիծ մնաց: Մի օր աղվեսը կողքով անցնում էր, տեսավ փորսուղին ու հարցրեց,

-Ինչ է վերևում նեղվածք է?

-Հա, քույրիկ աղվես, նեղվածք է, թե կեր փնտրելը չլիներ, գիշերն էլ դուրս չէի գա: Ու պատմեց, թե ինչ էր պատահել: Աղվեսը մտածեց, որ իր պոչը ավելի գեղեցիկ է, քան փորսուղինը, ու վախից գնաց տեղ փնտրելու: Վերջը գետնի վրա մի որջ փորեց ու մտավ այնտեղ:

Այդ օրվանից փորսուղն ու աղվեսը սկսեցին ապրել գետնաորջի մեջ:

Tell a tailless animals and the animals were only king of beasts, the lion’s tail had.

Tailless was living a very hard winter is still a way to live, but when summer comes to flies and mosquito salvation no matter how much we were screaming for help, but there was no helping it.

Learned about the king of the beasts and ordered everyone to come and get her tail King’s messengers has flown all over the world, wild animals call: trumpet, drum beat, everyone woke everyone said, apart from a bear. It looked and finally found him sleeping in den. Pushing aroused and ordered to immediately go and get the tail, but the bear was not in a hurry, he quietly walked.

Կենսոլորտ, դրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Continue reading

Մազերի և եղունգների խնմաք

Ամուր, փայլուն մազերը և եղունգները առողջության նշան են: Նրանց խնամքը և մաքրությունը շատ-շատ կարևոր է: Կեղտոտ, երկարած եղունգների տակ հավաքվում են մանրէներ, որոնք հիվանդության և ճիճվակրության պատճառ են դառնում:

Մազերը պետք է լվանալ գոնե 2 անգամ` շամպունով և ջրով: Ըստ անհրաժեշտության ավելի հաճախ:

Սանրում իր անհատական սանրով: Սանրը անձնական հիգենիայի պարագա է:

Եղունգները կտրում են շաբաթը մեկ, ցանկալի է լողանալուց հետո, երբ որ եղունգները փափուկ են լինում:

Ձեռքերի եղունգները կտրում ենք կլորավուն, իսկ ոտքերինը` ուղիղ:

Մաշկի խնամք

Մաշկը մեր արտաքին ծացկույթն է: Այն ունի շատ կարևոր նկանակություն. Մեզ պատպանում է ցրտից, շոգից, արևից, քամուց, փոշուց, մանրէներից, կարգավորում են մեր մարմնի կայուն ջերմությունը: Մեր մարմնի ջերմությունը 36.6 աստիճան:

Մաշկի առողջությունը շատ կարևոր է: Շատ կարևոր է նաև պահել մաշկի հիգիենա. Մաշկը լվանում են օճառով և ջրով, խնամում տարբեր քսուկներով: Քսուկներ քսում ենք հատկապես տարվա ցուրտ եղանակին, իսկ արևից պատպանվելու համար կան արևապաշտպանից քսուկներ, որոնց ուժը գրվում է թվերով` SPF, 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90: Պետք է լինի 35-ից բարձր: