Ամառվա հետաքրիքր դեպքը

Ես ամեն ամառ տատիկիս հետ գնում եմ գյուղ: Ես միշտ այնտեղ  ուշ եմ արթնանում: Մի օր էլ ես գնացի իմ տատիկի ընկերուհու տուն և նա ասաց, որ տատաիկս իր երկու թոռների հետ գնացել է մոշ հավաքելու: Ես շատ տխրեցի: Բայց ես և նրա մյուս թոռնիկը, որի անունը Ալիսա էր գնացինք հետախուզելու: Մենք նրանց հետևեցինք և գոռացինք նրանց անունները, բայց ապարդյուն, ոչ մի օգուտ չկար: Հետո տատիկիս ընկերուհին մեզ գործ տվեց և այդպես ժամանակը անցավ: Հետո, երբ տատիկս եկավ և հարցրեցի, թե արդյոք նա մեզ չի լսել: եվ նա ասաց, որ մի ձայն լսեց, բայց չհասկացավ, թե դա ում ձայնն էր: Եվ այսպես, հաջորդ առավոտյան տատիկս նորից գնաց մոշ հավաքելու և ես այդ օրը զարթուցիչ էի դրել, որ շուտ արթնանայի և տատիկիս հետ գնայի մոշ հավաքելու: Քանի որ ես շուտ էի արթնացել, տատիկս ինձ իր հետ տարավ մոշ հավաքելու: Եվ մենք վերադարձանք շատ ամաններով, որի մեջ շատ մոշ կար:

Հայաստան Ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմանամ այսպես