English Questions

Why couldn’t Martha babysit anymore?

She had to study to become a doctor.

On what day of the week did Grandpa go to look after Laura?

Wednesday.

What did Grandpa like the most?

The toolbox.

Why did Laura ran away?

To look for some health.

Homework

  1. Complete the sentences using the text.
  2. Years and years ago a prince was not happy.
  3. “What I want is a princess”
  4. One night snow was falling fast.
  5. Suddenly he saw someone.
  6. “I am a real princess”
  7. She rushed to a bed and put a pea in it.
  8. On top of the pea she put one … two … twenty mattresses!
  9. “You can sleep in here”.
  10. I can’t sleep and I am “Oh, that bed!” said the princess.
  11. Only a real princess can feel can feel a little pea with twenty mattresses on it”,
  12. He was a happy, happy prince.

  Continue reading

Տնային աշխատանք

Պատմի՛ր Հեքլբերի Ֆինի մասին:

Հեքլբերի Ֆինիը շատ ծույլ էր ու սանձարձակ: Նա շատ գռեհիկ տղա էր: Բոլոր տղաները հիմարի նման ուզում էին նմանվել այդ անդաստիրակ տղային: Բոլորը նախանձում էին նրա ազատ պահելաձևին: Հեքը հագնում էր միշտ հին շորեր: Նա միշտ հագնում էր տարբեր մարդկանց հնացած շորեր: Նա իր հագին ուներ մի ճմռթված գլխարկ, երկար բաճկոն, որը հասնում էր մինչև ծնկները և մի շալվար, որին պահում էր մի ուսակապ:

Continue reading

Եղանակի չափումներ

Այս մեկ շաբաթվա ընթացքում մեզ Բնագիտություն առարկայից հանձնարարված էր անել եղանակի չափումները: Մենք պետք է օրը չորս անգամ ջերմաչափը դնեինք պատժամբում: Հետո տրված ժամին պետք է չափեինք ջերմաստիճանը: Ես ամեն առավոտ առթնանում եմ ու առաջինը չափումներ եմ կատարում: Ես և մյուս դասերս էի անում և դա էի հասցնում: Ինձ շատ դուր եկավ այդ առաջադրանքը:

Աստղամանուկը: Հեքիաթ

Իմ կարծիքով այս հեքիաթի ասելքը այն էր, որ պետք է միշտ բարի լինել:

Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն էին վերադառնում: Ձմեռվա սարսափելի ցուրտ գիշեր էր: Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և գեղեցիկ աստղ:Նա գլորվեց այլ աստղերի միջով և ընկավ փայտահատներից երկու քայլ հեռու: Երկնքից ընկածը ոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ փաթաթված մի երեխա էր: Փայտահատներից մեկը քնքշորեն բարձրացրեց մանկանն ու ամուր փաթաթեց թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի սառնամանիքից: Ընկերը զարմացավ նրա բարեսրտության վրա: Եվ այսպես Աստղամանուկը սկսեց հասակ առնել աղքատ փայտահատի մյուս երեխաների հետ:

Տարեցտարի Աստղամանուկն ավելի ու ավելի էր գեղեցկանում, և գյուղի բնակիչները հիանում էին նրանով: Գյուղացիները  թուխ էին և սևահեր, իսկ Աստղամանուկի դեմքը նուրբ էր ու փղոսկրի պես ճերմակ, մազերն էլ ոսկեգանգուր էին: Շուրթերը ալ ծաղկի թերթեր էին, աչքերը` զուլալ առվակի կողքին բուսած մանուշակներ: Բայց Աստղամանուկի գեղեցկությունը դարձավ չարիքի աղբյուր. նա մեծանում էր գոռոզ, դաժան և եսամոլ: Փայտահատի և գյուղի մյուս երեխաներին նա ատում և արհամարհում էր` ասելով, թե նրանք ստոր ծագում ունեն, մինչդեռ ինքը ազնվական է, քանի որ Աստղի ծնունդ է:Մի օր այդ գյուղով մի խեղճ, աղքատ կին էր անցնում: Նա ցնցոտիների մեջ էր, իսկ ոտքերը քարքարոտ ճանապարհից արյունոտվել էին:

Հենց որ Աստղամանուկը տեսավ նրան, ընկերներին ասաց.

– Տեսե՜ք: Այս գեղեցիկ, կանաչ սաղարթով ծառի տակ՝ գույնզգույն ծաղիկների մեջ, մի կեղտոտ կին է նստել: Եկեք քշենք նրան, քանի որ տգեղ ու զզվելի է:

Այս ասելով` սկսեց ծաղրել և քարեր նետել նրա վրա: Փայտահատը մոտ վազեց և սկսեց կշտամբել Աստղամանուկին.

– Դու իսկապես քարսիրտ ես: Ի՞նչ է արել քեզ այս խեղճ կինը, որ քարկոծում ես:

Այդժամ Աստղամանուկը բարկությունից շառագունեց, ոտքը գետին զարկեց և ասաց.

– Իսկ ո՞վ ես դու, որ ինձ սովորեցում ես, թե ի՜նչ անեմ: Ես քո որդին չեմ և պարտավոր չեմ քեզ ենթարկվելու:

– Ճշմարիտ է, – պատասխանեց փայտահատը, – բայց չէ՞ որ ես խղճացի քեզ ու փրկեցի, երբ գտա անտառում:

Այս խոսքերը լսելուն պես թշվառ կինը բարձր ճիչ արձակեց և ուշաթափվեց: Փայտահատն ու նրա կինը խնամեցին աղքատին, ուշքի բերեցին, հաց և ջուր առաջարկեցին, բայց նա հրաժարվեց ուտելուց, միայն խնդրեց, որ փայտահատը մանրամասն պատմի, թե ինչպե՜ս է գտել երեխային:

– Դա ուղիղ տասը տարի առաջ էր,- հառաչեց կինը:

– Այո՜,- արձագանքեց փայտահատը:

– Վզին կրում էր սաթե  մանյակ և փաթաթված էր աստղերով ասեղնագործված ոսկե թիկնոցի մեջ,- շարունակեց կինը:

Փայտահատն իսկույն սնդուկից հանեց և ցույց տվեց մանյակն ու թիկնոցը: Կինը սկսեց հեկեկալ և ասաց.

– Այդ տղան իմ որդին է, որին ես կորցրել եմ անտառում: Նրան գտնելու հույսով ես թափառել եմ աշխարհեաշխարհ:

Սակայն Աստղամանուկը սառնությամբ ու արհամարհանքով ասաց.

– Եթե ճշմարիտ է, որ դու իմ մայրն ես, ապա ավելի լավ կլիներ, չգայիր և չանարգեիր ինձ, որովհետև ես կարծում էի, թե աստղերն են իմ ծնողները և ոչ թե մի մուրացիկ: Կորի՜ր այստեղից, որպեսզի քեզ այլևս երբեք չտեսնեմ:

– Ավաղ, որդի՜ս,- գոչեց կինը,- մի՞թե դու ինձ չես համբուրի բաժանումից առաջ: Չէ՞ որ ես շատ եմ տառապել քեզ գտնելու համար:

– Ո՛չ, ո՛չ,- գոռաց Աստղամանուկը: – Ես ավելի շուտ իժ ու դոդոշ կհամբուրեմ, քան քեզ:

Կինը ոտքի ելավ և դառնաղի արցունք թափելով` անհետացավ անտառում: Աստղամանուկը վազեց ընկերների մոտ` խաղալու: Բայց ընկերները սկսեցին ծաղրել նրան.

– Դու գարշելի տեսք ունես, մենք չենք ուզում խաղալ քեզ հետ:

Աստղամանուկը վազեց ջրհորի մոտ, նայեց ջրի մեջ և տեսավ, որ ինքը վերածվել է մի գարշելի ճիվաղի. ամբողջ մարմինը թեփուկապատ էր, իսկ դեմքը դոդոշի էր: Նա նետվեց խոտերի մեջ, դառնորեն լաց եղավ և ասաց ինքն իրեն.

– Անշուշտ,  սա իմ մեղքի հետևանքն է: Չէ՞ որ ես ուրացա մորս, արհամարհեցի և վռնդեցի նրան, գոռոզամիտ եղա և դաժան վարվեցի նրա հետ: Այժմ ես նրան պիտի փնտրեմ աշխարհով մեկ: Եվ մինչև չգտնեմ, չեմ հանգստանա:

Նա վազեց անտառ և սկսեց կանչել մորը, բայց  ապարդյուն: Առավոտից մինչև երեկո փնտրեց և ձայն տվեց մորը, բայց պատասխան չստացավ: Հետո պառկեց ու քնեց տերևների կույտի վրա, և բոլոր թռչուններն ու կենդանիները, որ լավ էին հիշում նրա դաժան արարքները, լքեցին նրան:Առավոտյան Աստղամանուկը ոտքի ելավ, մի քանի դառը պտուղներ պոկեց ծառից ու կերավ, հետո, աղի արտասուք թափելով, ճանապարհը շարունակեց անանցանելի անտառով: Եվ բոլորին, ում պատահում էր, հարցնում էր, թե չե՞ն տեսել իր մորը: Նա հարցրեց խլուրդին: Եվ խլուրդը վրդովված պատասխանեց.

– Դու կուրացրել ես ինձ, հանել ես աչքերս. ինչպե՞ս կարող էի նրան տեսնել:

Աստղամանուկը հարցրեց կանեփահավին: Վերջինս նրան պատասխանեց.

– Քո հաճույքի համար դու իմ թևերի փետուրները հանել ես. ես թռչել չեմ կարողանում:

Աստղամանուկը գլուխը կախեց, լաց եղավ, ներողություն խնդրեց Աստծո բոլոր արարածներից և շարունակեց խորանալ անտառում` փնտրելով մուրացկան կնոջը: Երեք տարի անընդմեջ Աստղամանուկը թափառեց աշխարհով մեկ ու ոչ մի տեղ ո՛չ սեր տեսավ, ո՛չ գութ, ո՛չ կարեկցանք: Դա իր դժնի վարքի պատասխանն էր:

Մի երեկո Աստղամանուկը մոտեցավ գետափնյա քաղաքի դարպասին և փորձեց քաղաք մտնել: Բայց պահապանները փակեցին նրա ճամփան և ներս չթողեցին: Ավելին, սկսեցին ծաղրել և անարգել նրան տգեղ արտաքինի պատճառով: Այդ պահին նրանց կողքով մի այլանդակ ծերուկ էր անցնում, նա բռնեց Աստղամանուկի թևը և տարավ իր հետ: Ծերուկը մի չար կախարդ էր: Նա տղային զնդան նետեց, մի կտոր չոր հաց և մի բաժակ աղի ջուր տվեց: Իսկ առավոտյան նրան ասաց.

– Գնա՛ անտառ և բե՛ր այնտեղ թաքցրած երեք ոսկեդրամներից մեկը, որը սպիտակ ոսկուց է: Իսկ եթե չբերես, մտրակի հարյուր հարված կուտես փորիդ : Շտապի՛ր,  մայրամուտին քեզ կսպասեմ պարտեզի դռնակի մոտ:

Աստղամանուկը դուրս եկավ քաղաքային դարպասից և գնաց այն անտառը, որի մասին ասել էր կախարդը: Հեռվից անտառը շատ գեղեցիկ էր, և նա ուրախ-ուրախ խորացավ անտառում: Բայց տղան անտառի գեղեցկությունը այդպես էլ չվայելեց. ուր էլ ոտք էր դնում, գետնի տակից փշոտ թփեր էին ելնում ու ծակծկում նրան, իսկ եղինջն այրում էր ոտքերը: Տատասկը դաշույնի պես իր սուր փշերով խրվում էր Աստղամանուկի մարմինը: Իսկ որ ամենակարևորն էր, նա չէր կարողանում գտնել ոսկեդրամը: Արևն արդեն մայր էր մտնում, երբ Աստ-ղամանուկը, դառն արցունք թափելով, բռնեց տունդարձի ճանապարհը. գիտեր, որ այնտեղ իրեն է սպասում կախարդի մտրակը: Երբ նա անտառի եզրին էր հասել, հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսեց. ինչ-որ մեկը տանջվում և օգնություն էր խնդրում: Մոռանալով սեփական վիշտը` Աստղամանուկը վազեց անտառ ու տեսավ որսորդի թակարդն ընկած մի նապաստակ:  Աստղամանուկը խղճաց նապաստակին, նրան ազատ արձակեց և ասաց.

– Ես էլ ընդամենը մի ստրուկ եմ, բայց կարող եմ քեզ ազատություն պարգևել:

Նապաստակը այսպես պատասխանեց նրան.

– Իրոք, դու ինձ ազատություն պարգևեցիր, իսկ ես ի՞նչ կարող եմ անել դրա դիմաց:

– Ես սպիտակ ոսկեդրամ եմ փնտրում, եթե չգտնեմ, տերս ինձ կծեծի:

– Հետևի՛ր ինձ,- ասաց նապաստակը,- ես քեզ կտանեմ այնտեղ, ուր պետք է, քանի որ գիտեմ` որտե°ղ և ինչո՛ւ է թաքնված այդ ոսկին:

Աստղամանուկը հետևեց նապաստակին և, ո՜վ զարմանք, մի հսկայական կաղնու փչակում նա տեսավ իր փնտրած ոսկեդրամը: Տղան անչափ ուրախացավ և ասաց նապաստակին.

– Ծառայությանը, որ քեզ մատուցեցի, դու հատուցեցիր բազմապատիկ, իսկ իմ բարությանը պատասխանեցիր հարյուրապատիկ:

– Ո՛չ,- առարկեց նապաստակը,-  ես քեզ վերաբերվեցի այնպես, ինչպես դու ինձ:

Քաղաքի դարպասի մոտ մի բորոտ ծերունի էր նստած: Հենց տեսավ Աստղամանուկին, թափահարեց ձեռքի փայտե ամանը, հնչեցրեց զանգակը և ասաց.

– Մի քիչ փո՛ղ ողորմիր, տղա՛, այլապես ես սովից կմեռնեմ, քանի որ վտարված եմ քաղաքից, և չկա մեկը, որ խղճա ինձ:

Բորոտն այնքան  աղաչեց,  պաղատեց, արցունք թափեց, որ Աստղամանուկը խղճահարվեց և նրան տվեց ոսկեդրամը:

Տղան վերադարձավ կախարդ ծերուկի մոտ:

– Բերեցի՞ր սպիտակ ոսկեդրամը:

– Ո՛չ, չբերեցի,- պատասխանեց Աստղամանուկը:

Այդ ժամանակ կախարդը հարձակվեց տղայի վրա, ծեծեց նրան, առանց հաց ու ջուր տալու նորից զնդան նետեց: Իսկ առավոտյան եկավ և ասաց.

– Եթե այսօր չբերես դեղին ոսկեդրամը, մտրակի երեք հարյուր հարված կստանաս և իմ ստրուկը կմնաս մշտապես:

Եվ Աստղամանուկը ճամփա ընկավ անտառ, ամբողջ օրը փնտրեց դեղին ոսկեդրամը, բայց չկարողացավ գտնել: Իսկ երբ արևը մայր էր մտնում, նստեց գետնին և արտասվեց: Այդ ժամանակ նրան մոտեցավ նապաստակը:

– Հետևի՛ր ինձ, – գոչեց նապաստակը և սլացավ անտառով, մինչև որ հասավ մի փոքրիկ լճի: Դեղին ոսկեդրամն ընկած էր լճակի հատակին:

Աստղամանուկը վերցրեց ոսկեդրամը և շտապեց քաղաք: Բորոտը, հենց որ նրան տեսավ, վազեց ընդառաջ և ծնկի գալով աղերսեց.

– Ողորմի°ր  ինձ, այլապես ես կմեռնեմ:

Աստղամանուկը խղճաց նրան և ոսկեդրամը տվեց տանջալլուկ բորոտին: Այդ օրը ևս կախարդը ծեծեց տղային և առանց հաց ու ջրի գցեց զնդան` ոտքերին ու ձեռքերին շղթա դնելով: Իսկ առավոտյան նա դարձյալ եկավ ու ասաց.

– Եթե այսօր ինձ բերես կարմիր ոսկեդրամը, ես քեզ ազատ կարձակեմ, իսկ եթե ոչ` կսպանեմ:

Աստղամանուկը նորից անտառ գնաց, նորից ոչինչ չգտավ: Իսկ երեկոյան, երբ լալիս էր, նրան մոտեցավ նապաստակը և ցույց տվեց կարմիր ոսկեդրամի տեղը: Այս անգամ էլ քաղաքի դարպասի մոտ նրա ճամփան կտրեց բորոտը, և Աստղամանուկը դարձյալ գթաց նրան ու տվեց կարմիր ոսկեդրամը: Չնայած նրա սրտի վրա մի ծանր բեռ կար. գիտեր` ի՛նչ է սպասում իրեն: Բայց, ո¯վ զարմանք, երբ նա մոտեցավ քաղաքի դարպասին, պահապանները խոնարհվեցին նրա առաջ, պատիվ տվեցին և ասացին.

– Որքա՜ն գեղեցիկ է մեր տերը:

Քաղաքացիների ամբոխը հետևում էր նրան և բարձրաձայն գոչում.

– Աշխարհում նույնքան գեղեցիկ մեկին գտնելն անհնար է:

Աստղամանուկն արտասվեց և ինքն իրեն ասաց. ՙՆրանք հեգնում են ինձ, ծաղրում են թշվառությունս՚: Ի վերջո տղան մարդկանց կուտակման մեջ հայտնվեց մի մեծ հրապարակում, որտեղ գտնվում էր արքայի պալատը: Հանկարծ պալատի դռները բացվեցին, և դուրս վազեցին հոգևորականներ, բարձրաստիճան զորականներ և խոր գլուխ տալով` ասացին.

– Դու մեր արքայի որդին ես ու մեր տերը, որին մենք երկար ենք սպասել:

– Ես մի մուրացիկ կնոջ որդի եմ: Եվ ինչո՞ւ եք ասում, որ ես գեղեցիկ եմ. չէ± որ ես գիտեմ, որ այլակերպ եմ:

Այդ ժամանակ ոսկե  սաղավարտով մի զորապետ բարձրացրեց վահանն ու բացականչեց.

– Ինչո՞ւ իմ տերը չի հավատում, որ ինքը ամենքից գեղեցիկն է:

Աստղամանուկը նայեց վահանին և տեսավ, որ իր գեղեցկությունը վերադարձել է. դեմքը նույնն է, ինչ առաջ, բայց աչքերում հայտնվել է նախկինում իրեն անծանոթ մի թախիծ: Բոլորը ծնկի եկան նրա առաջ, իսկ գլխավոր հոգևորականն ասաց.

– Մեր տերը թող վերցնի թագն ու գայիսոնը և մեզ թագավոր դառնա:

Բայց Աստղամանուկը նրանց պատասխանեց.

– Ես արժանի չեմ նման պատվի, քանի որ  ուրացել եմ մորս: Այժմ ես փնտրում եմ նրան, որպեսզի մեղա գամ և թողություն խնդրեմ և հանգիստ չեմ առնի, մինչև չգտնեմ նրան:

Այս խոսքերն ասելով` նա շրջվեց, որ գնա: Մեկ էլ ամբոխի մեջ նա տեսավ իր մուրացկան մորը, իսկ նրա կողքին` բորոտին: Ուրախության մի ճիչ դուրս թռավ Աստղամանուկի շուրթերից: Նա նետվեց դեպի մայրը, ծնկի իջավ, գրկեց նրա ոտքերը, արցունքներով ողողեց ու համբուրեց ոտքերի վերքերը:

– Ոտքի՛ ել, – ասաց կինը:

– Ոտքի՛ ել, – կրկնեց բորոտը:

Աստղամանուկը, դանդաղ ուղղվելով, ոտքի ելավ, հետո բարձրացրեց գլուխը և իր առջև տեսավ թագավորին և թագուհուն: Եվ թագուհին ասաց.

– Ահա քո հայրը, որին դու օգնության հասար, երբ նա կարիքի մեջ էր:

Իսկ արքան այսպես ասաց.

– Ահա քո մայրը, որի ոտքերը դու արտասուքով ողողեցիր:

Նրանք Աստղամանուկին իրենց գիրկն առան, համբուրեցին, ապա տարան պալատ, շքեղ հագուստներ հագցրին, գլխին թագ դրեցին, գայիսոնը ձեռքը տվին, և նա թագավոր դարձավ: Աստղամանուկը արդար և գթառատ էր ամենքի հանդեպ: Նա չմոռացավ փայտահատին և նրա կնոջը. նրանց թանկագին ընծաներ ուղարկեց, իսկ նրանց զավակներին պատիվների արժանացրեց: Աստղամանուկը ոչ ոքի թույլ չէր տալիս թռչունների և գազանների հետ դաժանաբար վարվել, աղքատներին հաց էր տալիս, մերկերին` հագցնում: Եվ նրա երկրում թագավորում էին խաղաղությունը, առատությունը և սերը:

Աղբյուրը՝ http://gradaran.mskh.am/node/9780

Եղեգնուհին: Հեքիաթ

Իմ կարծիքով այս հեքիաթի ասելիքը այն էր, որ վաղ, թե ուշ, բարին հաղթելու է: 

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Continue reading

Ստրադիի փոքրիկ գրադարանը  

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա:

Continue reading

Արշակ 2-րդ

350 թվականին Հայաստանում  /Մեծ Հայքում/  սկսում է  թագավորել Արշակ 2-րդը: Արշակի թագավորելու ժամանակ  Հայոց աշխարհում խաղաղություն է հաստատվում, երկրից հալածվածներն ու փախստականները վերադառնում են հայրենիք, խաղաղ ապրում Արշակի թագավորության հովանու տակ։

Continue reading