Ամառվա հետաքրիքր դեպքը

Ես ամեն ամառ տատիկիս հետ գնում եմ գյուղ: Ես միշտ այնտեղ  ուշ եմ արթնանում: Մի օր էլ ես գնացի իմ տատիկի ընկերուհու տուն և նա ասաց, որ տատաիկս իր երկու թոռների հետ գնացել է մոշ հավաքելու: Ես շատ տխրեցի: Բայց ես և նրա մյուս թոռնիկը, որի անունը Ալիսա էր գնացինք հետախուզելու: Մենք նրանց հետևեցինք և գոռացինք նրանց անունները, բայց ապարդյուն, ոչ մի օգուտ չկար: Հետո տատիկիս ընկերուհին մեզ գործ տվեց և այդպես ժամանակը անցավ: Հետո, երբ տատիկս եկավ և հարցրեցի, թե արդյոք նա մեզ չի լսել: եվ նա ասաց, որ մի ձայն լսեց, բայց չհասկացավ, թե դա ում ձայնն էր: Եվ այսպես, հաջորդ առավոտյան տատիկս նորից գնաց մոշ հավաքելու և ես այդ օրը զարթուցիչ էի դրել, որ շուտ արթնանայի և տատիկիս հետ գնայի մոշ հավաքելու: Քանի որ ես շուտ էի արթնացել, տատիկս ինձ իր հետ տարավ մոշ հավաքելու: Եվ մենք վերադարձանք շատ ամաններով, որի մեջ շատ մոշ կար:

Հայաստան Ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմանամ այսպես

The Duke and the Farmer translate

The Duke of the Wellington owned a large estate in Berkshire. Berkshire is a very beautiful part of England. Next to his estate was a farm surrounded by fields. The Duke wanted to buy this farm and add it to his estate. He said to his agent.

“Go and see farmer Jackson. Try to buy this farm for me.”

Some weeks later the agent came to see the Duke.

“I have bought this farm for you.” He said.

“How much did you pay?” asked the Duke.

“I got it for 3000$ and it was a great bargain. The farm is worth 4000$,-said the agent.

“Then how could you get it for 3000$?,- asked the Duke

“Because the farmer Jackson is in difficulties and needed money immediately,- said the agent.

“Go at once to farmer Jackson,- said the Duke,- and give him the other 1000$. I don’t want any bargain that was gained because a man is in difficulties.

Դաքին Berkshire-ում մի գույք էր պատկանում: Դրա կողքին կար մի ագարակ: Դաքը ուզում էր գնել այդ ագարակը իր գույքի համար: Նա իր գործակալին ասաց, որ գնա ագարակի տիրոջ մոտ ու փորձի գնել իր համար:

Մի քանի շաբաթ անցավ և գարծակալը եկավ տեսնելու Դաքին:

Նա ասաց, որ իր համար գնել էր ագարակը:

Դաքը հարցրեց, թե որքան ես վճարել դրա համար:

Նա ասաց, որ վճարել է 3000$, բայց ագարակը 4000$ էր:

Դաքը հարցրեց, թե ինչպես է, որ գումարը 4000$, իսկ նա տվել ե 3000$:

-Ագարակատեր Ջեկսընը հիմա դժվար իրավիճակի մեջ է և գումարի կարիք ունի:
-Անմիջապոս գնա Ագարակատիրոջ մոտ, տուր նրան մյուս 1000$. Ես չեմ գործարք կնքեմ մի մարդու հետ, ով ֆինանսական դժվարություններ ունի ու դրանից  եկամուտ ունենալ,:

Բույսերի կառուցվածքն ու գործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր:

Continue reading

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը,
Սարերը վեր թռան:

Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը,
Ծառերը վեր թռան:

Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը,
Քարերը վեր թռան:

Եվ ինձ մի պահ թվաց,
Քարերի տակ քնած,
Դարերը վեր թռան:

Իմ տեսած լուսաբացը

Իմ ննջարանից լուսաբացը շատ գեղեցիկ է երևում: Գիշերն անցնում է և գալիս է լուսաբացը: Ես առավոտյան շատ եմ սիրում դիտել լուսաբացը: Արևի շողը թափանցում է պատուհանից ներս: Դրսում լսվում է թռչունների ծլվլոցը, մեղուների բզզոցը: Իսկ քամին մեղմ փչելով, շարժում է ծառերի բողբոջաց տերևները: Պատուհանից երևում է Մասիս սարն ու Արարատ լեռը: Իմ կարծիքով բոլորին էլ դուր է գալիս դիտել լուսաբացը:

Կենդանի օրգանիզմների բնորոշ հատկանիշները և նրանց կապը շրջակա Միջավայրի հետ

Կենդանի օրգանիզմները, որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը եւ կենդանիները, այնպես էլ, բակտերիաները եւ սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաեւ մարդր: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն րնդհանուր բնորոշ հատկություններ եւ հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել եւ զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել, տարիների րնթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները:

Continue reading

Թե ինչու են Փորսուղն ու Աղվեսը գետնաորջում ապրում

Պատմում են, թե մի ժամանակ գազաններն ու անասունները անպոչ են եղել: Միայն գազանների արքա առյուծն է պոչ ունեցել:

Անպոչ ապրելը շատ էր դժվար: Ձմռանը դեռ մի կերպ ապրում էին, բայց հենց ամառը գալիս էր ճանճ ու մժեղից փրկություն չկար:Ինչքան էլ օգնություն էին կանչում, միևնույն է օգնող չկար:

Իմացավ այդ մասին գազանների արքան և հրամայեց,որ բոլորը գան ու իրենից պոչ ստանան: Թագավորի սուրհանդակները թռան աշխարհի չորս կողմը՝ գազաններին կանչելու: Փող փչեցին, թմբուկ զարկեցին, բոլորին արթնացրին: Բոլորին ասեցին, բացի արջից: Շատ փնտրեցին, վերջապես նրան գտան որջում քնած:  Հրմշտելով արթնացրեցին և հրամայեցին, որ շտապ գնա ու պոչ ստանա:  բայց արջը չէր շտապում, իրեն համար հանգիստ քայլում էր: Չորս կողմն էր նայում, մեղր էր փնտրում:  Ահա ծառի վրա մի փչակ տեսավ,- Մինչև թագավորին հասնեմ, պետք է ուժ հավաքեմ: Բարձրացավ ծառը, մեջը լիքը մեղր էր: Ուրախությունից մռթմռթալով սկսեց թաթերով մեղր հանել ու ագահ-ագահ ուտել: Կերավ կշտացավ, տեսավ մեղրի մեջ կորել է,- Ես տեսքով ոնց երևամ արքային,: Մտավ գետը, լողացավ ու պառկեց քնեց:

Այդ ընթացքում գաղանները հավաքվում էին արքայի մոտ: Առաջինը վազեց եկավ աղվեսը: Տեսավ տարբեր պոչեր, գլուխ տվեց արքային ու ասաց.

-Պայծառափայլ արքադ իմ, առաջինը ես արձագանքեցի քո հրամանին, թույլ տուր ինձ ընտրել իմ ուզած պոչը:

Է՜, առյուծի համար մեկ էր ինչ պոչ կտաչ աղվեսին:

-Լավ, ընտրիր որն ուզում ես:

Խորամանկ աղվեսը ընտրեց ամենագեղեցիկ ու երկար պոչը:

Աղվեսից հետո եկավ սկյուռը, նա էլ իր համար ընտրեց գեղեցիկ պոչ, հետո կզաքիսը, փորսուղը և մյուս կենդանիները: Վերջինը վազեց եկավ նապաստակը:

-Ուր էիր, միայն մի պստլիկ պոչ է մնացել,-ասաց առյուծը:

-Ինձ դա էլ է հերիք

Բոլորին պոչ բաժանելուց հետո արքան գնաց քնելու:

Արդեն օրը մթնում էր, նոր միայն արջը քնից արթնացավ ու հիշեց, որ արքայի մոտ պետք է շտապեր: Հասավ պալատ, բայց ոչ պոչ էր մնացել, ոչ էլ որևէ գազան:

Չարացած ետ դարձավ դեպի իր անտառը: Մեկ էլճամփին տեսավ փորսուղին նստած իր պոչով հիանալիս:

-Լսիր, փորսուղ, պոչն ինչիդ է պետք, տուր ինձ:

-Ինչ ես ասում արջ ախպեր, ինչպես կարող եմ այս սիրուն պոչը քեզ տալ,-ասաց փորսուղը:

-Խաթրով չտաս, զոռով կվերցնեմ,- ասաց արջը թաթը դրեց փորսուղի վրա:

Չե՜մ տա,- ճչաց նա ու փախավ:

Արջի թաթի տակ մի կտոր փորսուղի պոչից մնաց, պոչը կպցրեց իրեն ու գնաց մնացած մեղրը ուտելու:

Իսկ փորսուղը հանգիստ չուներ, իրեն թվում էր, թե արջը ուր որ էկգա ու իր պոչը կտանի: Ու գետնի մեջ մի մեծ բույն փորեց ու այնտեղ էլ ապրեց: Վերքը լավացավ, բայց տեղը մի բիծ մնաց: Մի օր աղվեսը կողքով անցնում էր, տեսավ փորսուղին ու հարցրեց,

-Ինչ է վերևում նեղվածք է?

-Հա, քույրիկ աղվես, նեղվածք է, թե կեր փնտրելը չլիներ, գիշերն էլ դուրս չէի գա: Ու պատմեց, թե ինչ էր պատահել: Աղվեսը մտածեց, որ իր պոչը ավելի գեղեցիկ է, քան փորսուղինը, ու վախից գնաց տեղ փնտրելու: Վերջը գետնի վրա մի որջ փորեց ու մտավ այնտեղ:

Այդ օրվանից փորսուղն ու աղվեսը սկսեցին ապրել գետնաորջի մեջ:

Tell a tailless animals and the animals were only king of beasts, the lion’s tail had.

Tailless was living a very hard winter is still a way to live, but when summer comes to flies and mosquito salvation no matter how much we were screaming for help, but there was no helping it.

Learned about the king of the beasts and ordered everyone to come and get her tail King’s messengers has flown all over the world, wild animals call: trumpet, drum beat, everyone woke everyone said, apart from a bear. It looked and finally found him sleeping in den. Pushing aroused and ordered to immediately go and get the tail, but the bear was not in a hurry, he quietly walked.

Կենսոլորտ, դրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Continue reading