Տնային աշխատանք

Պատմի՛ր Հեքլբերի Ֆինի մասին:

Հեքլբերի Ֆինիը շատ ծույլ էր ու սանձարձակ: Նա շատ գռեհիկ տղա էր: Բոլոր տղաները հիմարի նման ուզում էին նմանվել այդ անդաստիրակ տղային: Բոլորը նախանձում էին նրա ազատ պահելաձևին: Հեքը հագնում էր միշտ հին շորեր: Նա միշտ հագնում էր տարբեր մարդկանց հնացած շորեր: Նա իր հագին ուներ մի ճմռթված գլխարկ, երկար բաճկոն, որը հասնում էր մինչև ծնկները և մի շալվար, որին պահում էր մի ուսակապ:

Համառոտ ներկայացրու՝ ինչի մասին էին խոսում Թոմն ու Հեքլբերի Ֆինը /7 նախադասություն/:

Երբ նրանք հանդիպեցին, խոսում էին սատկած կատվի, գորտնուկի և մի տիզի մասին: Նրանք իրար մի քանի խորհուրդ տվեցին, թե ինչպե՞ս գորտնուկը վերացնեն: Հետո Հեքը ասաց, որ մի խորհուդը նրան ասել է Հոակինս մայրիկը, որը իրականում կախարդ էր: Հետո Հեքը պատմեց, որ իր հայրիկին կախարդել էր այդ կախարդը: հետո նրանք խոսեցին մի տիզից: Թոմը շատ էր ուզում այդ տիզը ու ինչ որ բանով փոխանակեց: Նա փոխանակեց իր ատամը մի փոքրիկ տիզով: Հետո երկուսն էլ իրենց ավելի հարուստ զգացին քան առաջ էին:

Համեմատելով բնութագրի՛ր  Սիդին և Թոմին / 5 նախադասություն/: ​​

Սիդը շատ հիամր էր, իսկ Թոմը շատ խորամանկ էր: Թոմը սիրում էր չարաճճիություններ անել, իսկ Սիդը միշը հեզ էր: Թոմը շատ էր սիրում իր ունեցածը փոխանակել մի ինչ-որ բանով: Թոմը չեր սիրում իր տեղը զիջել, իսկ Սիդը զիջող էր: Թոմը խաբարբզիկ չէր, իսկ Սիդը խաբարբզիկ էր:

 

Leave a comment