Գարնան մասին շարադրություն

Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: