Անատոմիական թանգարան

Շաբաթ օրը` Մայիսի 6-ին մենք գնացել էին Անատոմիական թանգարան ընկեր Անուշի հետ: Այնտեղ տեսանք փղի կմաղք, ձիու մարմին, օձ, երկսապատանի ուղտ, կզաքիսի կմաղք բու, ոզնի, անգամ սղոցաձկան կմաղք տեսանք: Այնտեղ կային 2 կին, որոնցից մեկը մեզ բացատրում էր, իսկ մյուսը հետևում, որ չնկարենք,քանի դեռ նրանք չէին բացատրել, վերջում մեզ թույալտրեցին, որ նկարենք: Այնտեղ կար 2 հարկ: Առաջին հարկի վերջի մասերում նկատեցինք բեզուրյան այծի լյարդ, որը ֆորմալինի մեջ էր, կամ օրինակ կենգուրույի լյարդ, ձիու ու այծի փայցախ, ձիու ինքնաստամոքսային գեղձ և այլն: Ես անգամ շան հետ սելֆի եմ արել: Նաև տեսանք անոմալիայի ենթարկված կենդանիներ, որոնք ունեին 2 գլուխներ, կամ 2 ոտքեր, 2 գլխանի հորթեր: Այդ կինը մեզ պատմեց, որ մի հորքթը ուզում էր կաթ խմել, իսկ մյուսը խոտ ուտել և այդպես նրանք սատկեցին: Ու բերվեցին թանգարան: Նրանց ես և իմ ընկերուհիները՝ 2 Էլենները, շատ խղճացինք: Տրանսպորտի մեջ իմ սիրելի երգերից էինք լսում և երգում: Իսկ վերջում գնացինք պոնչիկանոց, այնտեղ էլ կերանք պոնչիկ ու պաղպաղկ ու գնացինք դպրոց: Կարող եք դիտել նկարները և իմանալ շարունակությունը:

This slideshow requires JavaScript.

Leave a comment