Գառնի Գեղարդ

Մարտի 20-ին մենք ընկեր Անուշի հետ գնացել էինք Գառնի Գեղարդ։ Ճանապարհը երկար էր, բայց ես և իմ ընկերուհիները ճանապարհին զրուցեցինք ու չնկատեցինք էլ թե ինչպես անցավ ժամանակը։ Առաջինը գնացինք Գառնի։ Գառնու տաճարը շատ գեղեցիկ էր։ Continue reading

Մակտուբ 10

Մարդը տոնավաճառում մրգամաններ էր վաճառում: Մի կին է մոտենում նրան և սկսում ուսումնասիրել ապրանքը: Մրգամանների մի մասը զարդարված չէին, այնինչ մյուսների վրա մանրակրկիտ արված զարդեր կային: Կինը հարցրեց գինը: Ի զարմանս նրա՝ պարզվեց, որ բոլորն էլ միևնույն գինն ունեն: Continue reading

Մակտուբ 9

Հրեա իմաստունների մի խումբ հավաքվեց, որպեսզի փորձի ստեղծել ամենակարճ Սահմանադրությունն աշխարհում: Ժողովի ժամանակ պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքանչյուրը հերթով կձևակերպի օրենքը՝ հավասարակշռությունը մեկ ոտքի վրա պահելով: Նա, ով կձևակերպի օրենքը, որ պիտի կառավարի մարդուն, կհամարվի ամենաիմաստունը իրենց մեջ:
-Աստված կպատժի հանցագործներին, – ասաց մեկը:
Մյուսները ապացուեցին, որ դա օրենք չէ, այլ սպառնալիք: Ձևակերպումը չընդունվեց: Բայց հենց այդ պահին րաբբի Հիլլելը միացավ ժողովականներին: Կանգնելով մեկ ոտքի վրա՝ նա ասաց.
-Մի’ արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: Մնացածը իրավաբանական մեկնաբանություններ են:
Այսկերպ րաբբի Հիլլելը ճանաչվեց ամենաիմաստունը նրանց մեջ:

Այստեղ ուզում էր, որ ամեմ մեկը ունի իր կարծիքը։ Մարդիկ պետք է անեն, ինչ կուզեն անեն իրենց հետ։ Մարդկանց ասածը մյուսների համար սպառնալիք է, բայց իրականում դա իրենց կարծիքն է։ Օրենքը մի հատ է, և բոլորը պետք է հարգեն դա։