Գունանկար-գծանկարի ցուցահանդես

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  • Ավագ դպրոցի 2021-22 թթ․ շրջանավարտեները ներկայացնում են
  • Գունանկար-գծանկարի ցուցահանդես «Ցտեսություն» նախագիծ
  • Օրը՝ Մայիսի 31
  • Վայրը՝  Հյուսիսային դպրոց
  • Դասվանդողներ՝ Գագիկ Չարչյան, Կարեն Մկրտչյան

Աննա Իսախանյան 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  • Ավագ դպրոցի շրջանավարտ
  • ՈՒսումնական տարիներ 2010-2022

Ցուցահանդեսներ՝

  • Գեղարվեստական արդյունք-2022
  • <<Ձոն>>-2021
  • Գույն-գիծ-մինիմալիզմ-2021
  • Գույն և պլաստիկա-2020
  • Արտմիջավայր-2020
  • Ինքնաբացահայտում/ներկայություն-2019

Դասվանդողներ՝

  • Գծանկար՝ Գագիկ Չարչյան
  • Գունանկար՝ Կարեն Մկրտչյան

Ես Աննա Իսախանյանն եմ՝ շրջանավարտ։ Դեռ փոքրուց սիրել եմ նկարչությունը և ապագայում տեսնում էի ինձ դրա մեջ։ Տեղափոխվելով Միջին դպրոց, ընտրեցի գծանկար և գունանկար։ Ընկեր Կարենի և ընկեր Գագիկի շնորհիվ մեծ առաջընթաց ունեցա այս տարիների ընթացքում։ Իհարկե կարող էի ավելին անել, բայց ծուլությունս խանգարեց։ Նկարչությունը նաև ուշադրության խնդիր է, և պետք է բավականաչափ ուշադիր լինել։
Շատ ուրախ էի աշխատել նման հզոր մասնագետների հետ, բայց և այնպես տխուր եմ, որ ավարտում եմ դպրոցս։

Ես եմ

Ես եմ՝ Աննա Իսախանյանը։ Կյանքիս լավագույն տարիները անցկացրել եմ կրթահամալիրում։ Առաջին դասարանից Արևելյան դպրոցում էի, դեռ այն ժամանակ կոչվում էր Նոր դպրոց։
Առաջին օրս այսօրվա պես հիշում եմ, գնացել էի ծանոթանալու նոր դասարանիս հետ։

Շատ լավ հիշողություններ ունեմ Արևելյան դպրոցի հետ կապված։ Հիշում եմ՝ դասերի վերջում իջնում էինք ներքին բակ, խաղում բռնոցի, պարան, ծառերի վրա էինք բարձրանում ու ցոգոլ քաղում։ Իհարկե տիկին Զոյան բարկանում էր մեզ վրա, սակայն մենք չէինք լսում։

Continue reading

How war affects us

Everyone knows about Russia-Ukraine war. This was affects us more than anyone else. Since Russia’s invasion of Ukraine, the world seems to be more united against Russian imperialism than ever. However, in Armenia, people have found themselves lost between deep-seated feelings of trauma and apathy, with analysts suggesting that the country suffers from a case of Stockholm syndrome.
Russia has blocked the export of goods, so Armenia may be on the brink of starvation

My future career

My future career is linguistics․ I like this career, because I love languages and I would like to work as content writer or copy writer. So I would like to tell you about my career.

The modern world is committed to globalization, and in conditions of increasing international contacts, the profession of linguist acquires fundamental importance. The work of the linguist includes a wide variety of features and depends on the place of work:

Continue reading

Չարենցը որպես քաղաքական-հասարակական գործիչ

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 

1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:

Continue reading

Չարենցի նամակը Թումանյանին

Չարենցը Թումանյանին գրած նամակում պատմում էր, որ գնում է Երևան, որպեսզի հնարավորություն ունենա ստեղծելու հայերիս գրական կուլտուրան: Այն պետք է բխի Թումանյանի ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Նաև խնդրում էր, որ Թումանյանը ՛՛Հազարան բլբուլը՛՛ նվիրի իրեն: Չարենցը անհամբեր սպասում էր Թումանյանի վերադարձին: Եվ շնորհակալություն էր հայտնում ամեն ինչի համար և առողջություն մաղթում, քանի որ Թումանյանը հիվանդ էր:

Աղբյուրը

Եղիշե Չարենցի ծննդավայրը

Կարսը քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։ Continue reading