Չարենցը որպես քաղաքական-հասարակական գործիչ

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 

1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:

1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում:

1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:

Leave a comment