,,Փուֆֆ գնդակն ուզում էր ունենալ ընկերներ,,

Փուֆֆ գնադակը չուներ ծնողներ: Նա ուզում էր ունենալ ընկերներ: Մի օր գնաց ընկերներ փնտրելու: Նա քայլում էր առաջ: Նա տեսավ կատվին: Եվ ասաց.

-Ողջույն Փուսսի: Ես փնտրում եմ ընկեր: Դու ուզու՞մ ես դառնալ իմ ընկերը:

-Այո,-ասաց կատուն,-Խնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ:

-Մեծ հաճույքով: Ես ուզում եմ ընկեր ունենել: Արի ինձ հետ,-ասաց Փուֆֆ գնդակը:

Եվ այսպես Փուֆֆ գնդակը ու Փուսսի կատուն քայլում էին առաջ: Հետո նրանք տեսան փոքրիկ շանը: Շունը ասաց.

-Ողջույն, դուք փնտրու՞մ եք ընկեր: Դուք երկուսով եք, իսկ ես մենակ: Խնդրում եմ վերցրեք ինձ ձեզ հետ:

-Ո՞վ ես դու,-ասաց Փուֆֆ գնդակը:

-Ես Ռեքս շունն եմ:

-Լավ, արի մեզ հետ: Մենք նույնպես ուզում ենք ունենալ ընկեր: Փուֆֆ գնդակը, Փուսսի կատուն և Ռեքս շունը քայլում էին առաջ: Հանկարծ նրանք տեսան նապաստակին:

Նապաստակը ասաց.

Ողջույն, դուք փնտրու՞մ եք ընկերներ: Դուք երեքով եք, իսկ ես մենակ: Խնդրում եմ ինձ էլ վերցրեք ձեզ հետ:

-Եվ ո՞վ ես դու:

-Ես Ջեք նապաստակն եմ:

-Արի մեզ հետ: Մենք նույնպես ուզում ենք ունենալ ընկերներ:

Եվ այսպես Փուֆֆ գնդակը, Փուսսի կատուն, Ռեքս շունը և Ջեք նապաստակը քայլում էին առաջ: Ի վերջո նրանք հանդիպեցին գորտին:

-Ողջույն,-ասաց գորտը,-Դուք ընկե՞ր եք փնտրում: Խնդրում եմ ինձ էլ վերցրեք ձեզ հետ: Դուք չորսով եք, իսկ ես մենակ:

-Իսկ ո՞վ ես դու,-հարցրեց Փուֆֆ գնդակը:

-Ես Ֆլոր գորտն եմ: Ես նույնպես ուզում եմ ընկեր ունենալ:

Եվ այսպես Փուֆֆ գնդակը, Փուսսի կատուն, Ռեքս շունը, Ջեք նապաստակը և Ֆլոր գորտը գնացին առաջ: Այսպիսով, նրանք հանդիպեցին մի գեղեցիկ տան:

-Նայե՜ք, ինչ գեղեցիկ տուն է,-ասաց Փուֆֆ գնդակը,-այս տունը շատ մեծ է և մենք կարող ենք ամբողջ կյանքը անցկացնել այս տանը:

-Լավ,-ասաց Փուսսի կատուն:

-Լավ է,-ասաց Ռեքս շունը:

-Շատ լավ է,-ասաց Ջեք նապաստակը:

-Շատ-շատ լավ է,- ասաց Ֆլոր գորտը:

Հիմա Փուֆֆ գնդակը ունի չորս ընկեր՝ Փուսսի կատուն, Ռեքս շունը, Ջեք նապաստակը և Ֆլոր գորտը ու հիմա նրանք ապրում են երջանիկ այս գեղեցիկ ու մեծ տանը:

Leave a comment